Մարկա. Բարսելոնան տրանսֆերի է հանել Թուրանին
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը: «Կապտանռնագույնները» 29-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի են հանել,- գրում է «Մարկան»:
«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանից բաժանվել Ատլետիկոյին» վճարված գումարի 2/3 մասը ստանալու դեպքում: Մեկ տարի առաջ կատալոնացիները վճարել էին 34 միլիոն եվրո, իսկ ևս 7 միլիոնը նախատեսված էին հնարավոր բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» կազմում Թուրանը սկսեց խաղալ միայն հունվարից, երբ ակումբն իրավունք ստացավ հայտավորել նորեկներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», «Արսենալը» և «Ֆեներբախչեն»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



