Ֆրանսիական L'Equipe թերթը Եվրո-2016-ի եզրափակիչի օրը լույս է տեսել նաեւ պորտուգալերեն
SPORTՖրանսիական հեղինակավորL'Equipe թերթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը լույս է տեսել 2 լեզվով՝ ֆրանսերեն ու պորտուգալերեն:
Դա արվել է Եվրո-2016-ի համար Ֆրանսիա ժամանած Պորտուգալիայի հավաքականի բազմաթիվ երկրպագուների համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):


1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



