Իրաքի բանակը ԻՊ-ից հետ է նվաճել Մոսուլի մոտակա ռազմաբազան
INTERNATIONAL NEWSԻրաքի բանակը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլ քաղաքի մոտ գտնվող գլխավոր ռազմաբազան, որը իսլամիստների համար որպես գլխավոր հենակետ էր ծառայում Իրաքում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` իրաքցի զինվորականները` ամերիկյան ավիացիայի աջակցությամբ, գրեթե առանց մարտ վարելու կարողացել են վերահսկողություն հաստատել ռազմաբազայում:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ողջունել է ռազմաբազայի գրավումը և հայտարարել, որ դա կարևոր քայլ է քաղաքը գրոհելուց առաջ:
Մոսուլը Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ ծնվել է սադամ Հուսեյնը: Քաղաքը ԻՊ-ի ջիհադական խմբավորումները գրավել են 2014 թվականին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



