Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են
INTERNATIONAL NEWSՎրաստանի արևմուտքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևների և հունից դուրս եկած գետերի հետևանքով հուլիսի 9-ին հարյուրավոր մասնավոր տների առաջին հարկեր հայտնվել են ջրի տակ: Քանդվել ու վնասվել են շուրջ մեկ տասնյակ կամուրջներ` նախատեսված հետիոտների և ավտոմեքենաների համար: Տեղական իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ ամենաշատը վնաս են կրել Սամեգրելոյի և Իմերեթիի շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրահաղորդման լարեր, տասնյակ գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի այն շրջաններ, որոնք վնաս են կրել` տեղում ծանոթանալու հեղեղումից հետո ստեղծված վիճակին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



