Քուրդ զինյալները թուրքական Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Մարդին նահանգի Ջևիզլի գյուղում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի, ինչպես նաև դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 6 զինվոր վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ բրիտանական Reuters գործակալության տվյալներով` վիրավորվել է 11 զինվոր:
Տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



