Ինչն է սպանում հարաբերությունները
LIFE1. Իրար փոխելու փորձերը
Իդեալական մարդիկ չեն լինում: Չարժե սովորույթները շփոթել բնավորության գծերի հետ: Կան բաներ, որ մարդն ի վիճակի չէ փոխել, որքան էլ նրան հանդիմանեն: Այդ պատճառով մի շփոթեք տանը այս ու այն կողմ նետված գուլպաները (սովորույթը) եւ սեզոնի ընթացքում հինգերորդ անգամ կորած անձրեւանոցը (ցրվածությունը` բնավորության գիծ):
2. Ծանոթություն ծնողների հետ
Լավ է, եթե դուք ծանոթ եք երկրորդ կեսի ծնողներին (իսկ նա` ձեր): Ավելի լավ է, եթե նրանք բարեկամական հարաբերությունների մեջ են: Ցավոք, ոչ միշտ է այդպես լինում: Փեսան կարող է դուր չգալ պոտենցիալ զոքանչին, իսկ հարսը` ապագա սկեսրոջը, բայց դա չպետք է ազդի զույգի ներսում հարաբերությունների վրա: Թույլ մի տվեք հարգանքի բացակայություն ձեր ընտրության հանդեպ եւ սիրելիին քարշ մի տվեք ընտանեկան ճաշերի: Դրանք միայն փչացած տրամադրություն են խոստանում:
3. Բջջային հեռախոս
Զարմանալի է, թե սարքերն ինչ արագ օգնականներից բաժանողների վերածվեցին: Սիրելիի հետ շփումը վայելելու փոխարեն, մենք շատախոսում ենք հեռախոսով, SMS ենք գրում, նստում ենք սոցցանցերում: Բնականաբար, պատահում են իրոք կարեւոր գործեր, բայց ի վերջո մտերիմ մարդուց ավելի կարեւոր բան չկա:
4. Հրապարակային հանդիմանանքներ
Երբեք, լսում եք` երբեք հարաբերություններ մի պարզեք հասարակական վայրերում: Դուք կշփոթեցնեք ոչ միայն ձեր զուգընկերոջը, այլեւ շրջապատին: Որքան էլ արյունը եռա, որքան էլ ուզենաք ճշտել հարցերը` այժմ եւ հիմա, դա արեք միայն, երբ մենակ եք:
5. Վեճեր
Տարաձայնություններն անխուսափելի են: Վաղ թե ուշ ցանկացած զույգ փորձաքարերի է հանդիպում: Ավելին, դա նորմալ է: Վեճերը երջանիկ փոխհարաբերությունների մաս են կազմում: Բայց մի պայմանով: Սահմանը մի անցեք: Մի վիրավորեք իրար, վիրավորանքը զուգընկերոջից բարձր մի դասեք եւ հիշեք, որ չկան հակամարտություններ, որոնք հնարավոր չլինի լուծել փոխզիջման ճանապարհով:
Նյութը` Kleo



