Մաքուր ոսկի. Ինչպե՞ս դեղինը դարձավ այս սեզոնի գույնը (լուսանկարներ)
LIFE
Երբ Քեյթ Միդլթոնը կրկին կրեց իր՝ Ռոկսանդայի զգեստը անցած շաբաթ Ուիմբլդոնում (նա այդ զգեստը նախկինում կրել էր Սիդնեյի Օպերայի տանը 2014 թվականին), նա նույնպես իր հետքը թողեց այս սեզոնի նորաձևության մեջ:
Դեղինի երանգները՝ կիտրոնի գույնը, դեղձանիկի գույնը և ոսկեգույնը, գերակշռել են 2016 թվականին:
Նույն շաբաթվա մեջ Ռիհաննան կրել է Vetements-ի բոհո ոճի զգեստ, մինչ Վիկտորիա Բեքհեմը հագել էր իր իսկ հավաքածուից կարագագույն զգեստը:
Դեղինը կարծես թե դադարում է միայն երջանկության խորհրդանիշ նշանակել: Այն արդեն դարձել է ալֆա գույն և խորհրդանշում է ինքնավստահություն և կարևորություն: Բեյոնսեն նույնիսկ իր ֆեմինիստական “Hold up” տեսահոլովակում փայլում է իր` մանանեխի գույնի Roberto Cavalli զգեստով: Տեսահոլովակի մեջ նա բեյսբոլի մականով ջարդում է մեքենան իր սիրելիի կողմից դավաճանված լինելու պատճառով:
Պոդիումի վրա դեղինը նույնպես գերակշռել է Christopher Kane-ի, Moschino-ի, Jil Sander-ի և այս տարվա ամենաքննարկված Vetements’գարուն/ամառ հավաքածուներում: Matchesfachion.com-ի գնման տնօրեն Նատալի Քինգհամը կարծում է, որ դեղինն արդեն գլոբալ համակրանք է ձեռք բերել: Այն բացում է մաշկի գույնը, իսկ ցիտրուսային երանգները բարձրացնում է տրամադրությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































