Օգոստոսի 19-ին տեղի կունենա հայ կերպարվեստի մասին սեմինար
CULTUREՕգոստոսի 19-ին՝ 19:00-ին «SILK ROAD» հյուրանոցում կկայանա սեմինար՝ հայ կերպարվեստի մասին, որի ընթացում նոր տեղեկություններ կներկայացվեն 19-րդ դարի հանրաճանաչ հայ նկարիչների՝ Հակոբ Հովնաթանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Վարդգես Սուրենյանցի մասին: Սեմինարը կվարի արվեստաբան Մարինե Ստեփանյանը:
«SILK ROAD»-ից Tert.am-ին հայտնեցին, որ հայ մեծանուն տասը նկարիչների վերաբերյալ նման սեմինարներ արդեն իսկ անցկացվել են. Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Հովհաննես Այվազովսկի, Բաժբեուկ Մելիքյան:
Նշվեց, որ սեմիների ընթացքում տրվող տեղեկությունները ընդհանուր գիտահանրամատչելի բնույթի են: Սեմինարների մասնակիցները, որպես կանոն, արվետսաբանական ֆակուլտետների ուսանողներ, ուսանող նկարիչներ են, թեև կան նաև այլ քաղաքացիներ, որոնք ցանկանում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հայ կերպարվեստի մասին:



