Ադելը պլանավորում է կրկին դադար առնել երաժշտությունից
PHOTO
Նոր էինք հարմարվել այն փաստին, որ Ադելը երկար դադարից հետո վերջապես վերադարձել է երաժշտության ասպարեզ ,երբ կրկին պետք է հիասթափություն ապրենք:
Հուլիսի 5-ին հայտնի «Hello» հիթի հեղինակը Մինեսոտայի Xcel կենտրոնում ասաց իր երկրպագուներին, որ դադար է առնելու իր 105 համերգներից բաղկացած համերգային շրջագայությունն ավարտելուց հետո, որպեսզի խնամի իր 3-ամյա որդի Անջելոյին, ով շուտով դպրոց է գնալու:
Այնուամենայնիվ, Գրեմմի շահած 28-ամյա երգչուհին խոստացավ, որ այս անգամ նրա դադարը իր նախորդ՝ 4 տարի տևած դադարի նման երկար չի լինի: Ադելն իր երկրպագուներին ասաց. «Իմ բալիկը դպրոց է գնալու, իսկ ես շատ զբաղված եմ համերգներով և շոուներով: Չեմ կարծում, որ երկար ժամանակով կհեռանամ»:
Երգչուհին նաև տեղեկացրեց, որ չի պատրաստվում իր զուգընկեր Սիմոն Կոնեցկիից երկրորդ երեխա ունենալ:
«Չեմ կարծում, որ ես կարող եմ ևս մեկ երեխա ունենալ: Ավելի ճիշտ, ես կարող եմ, բայց չեմ ցանկանում երկրորդն ունենալ, » - ասել է երգչուհին:
Ի պատասխան այն բամբասանքներին, թե Ադելը և նրա զուգընկերը գաղտնի ամուսնացել են՝ Ադելն ասաց. «Ես չեմ ամուսնացել: Ես ձեզ կտեղեկացնեի դրա մասին: »
Իսկ մեզ մնում է միայն խնդրել Ադելին չհեռանալ և շարունակել հիացնել մեզ իր նոր հիթերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































