Վահան գյուղում թթից թունավորվածների թիվը հասել է 32-ի
SOCIETYԹթի թունավորման դեպքով Ճամբարակի բժշկական կենտրոն դիմածների թիվը հասել է 32-ի, նրանից 7-ը` մինչև 10 տարեկան են: Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հոսպիտալա ցվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամբարակ: Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Այս պահին բակային համայցերը շարունակվում են` նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ:
Նախնական տվյալներով` խոսքը սննդային թունավորման մասին , բոլոր տուժածները կերել են թութ:



