Բալիկներս են իմ և մարզասրահը, և դիետաները, և գեղեցկության բանաձևը. Մարինա Մարտիրոսյան
PHOTO
Life.panorama.am-ը շարունակում է հետաքրքրվել հայտնի հայուհիների գեղեցկության գաղտնիքներով: Այս անգամ իր գեղեցկության բանաձեւով է կիսվել մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը:
-Մարինա, դուք մշտապես խնամված եւ գեղեցիկ տեսք ունեք, կկիսվե՞ք Ձեր գեղեցկությանբանձեւով:
- Նախ շնորհակալ եմ նման գնահատանքի համար, ինչն անչափ հաճելի է: Այո, յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր բանաձեւը, սակայն այդ բանաձեւերում մի բան անկասկած նույնն է՝ խոսքը գենի մասին է: Մարդու գենն ինչպիսին որ եղավ, գեղեցկության բանաձեւն էլ ըստ դրա կկառուցվի: Ես շնորհակալ եմ բնությանը, ծնողներիս եւ Աստծուն ինձ նման գենով ապահովելու համար: Թեպետ, ինչ խոսք, առանց աշխատասիրության տրված գենն էլ չես կարող պահպանել: Խնամել մարմինը, մազերը, եղունգները՝ աշխատում եմ, որպեսզի այդ ամենը մշտապես պահպանեմ իմ առօրյայում, սակայն դա անում եմ առանց ֆանատիզմի: Մի կարեւոր փաստ էլ ավելացնեմ՝ գեղեցկության պահպանման համար շատ կարեւոր է նաեւ կնոջ ներքին հոգեվիճակն ու ներաշխարհը: Եթե կինը երջանիկ է, մշտապես ուրախ ու պոզիտիվ տրամադրությամբ, ապա նրա գեղեցկությունն ապահոված է: Այդ իսկ պատճառով ուզում եմ բոլոր աղջիկներին ու կանանց մաղթել երջանկություն ու ներքին խաղաղություն: Ի դեպ՝ ինձ համար գեղեցկության պահպանումը նաեւ հայրենիքի օդն ու արեւն է, գույները, շունչն ու հոտը: Հայաստանում ես ինձ միշտ գեղեցիկ եմ զգում:
Շարունակությունն այստեղ:




















































