Ֆիլոսի վերադարձը. նա Բրեժնեւի պես «փայլատակել է».«Չորրորդ իշխանություն»
POLITICS«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների հավաքում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ելույթի տեքստն ընթերցելիս շփոթել է տողերը, ապա արդարացել, թե «Բրեժնեւը որ կարդում էր, մի թող բաց էր թողնում: Իմ մոտ էլ էր…»:
«ՉԻ» - Արա Աբրահամյանի կարգի ինտելեկտուալներն, իհարկե, կարող են նաեւ շփոթվել, դա խնդիր չէ: Վերջին հաշվով՝ հասարակությունը նոր չէ, որ պետք է ծանոթանա նրա մտքի փայլատակումներին: Այստեղ ուրիշ պրոբլեմ կա. Բանն այն է, որ պրն Աբրահամյանը հայտարարել է նաեւ, թե քաղաքականություն մտնելու մտադրությունից չի հրաժարվել, այդ հարցում որեւէ մեկն իրեն չի կարող խանգարել, իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, եւ ընդհանրապես՝ իրենց դռները բաց են:
Ու ամենավտանգավորը հենց սա է: Փաստորեն՝ մարդը գալիս է բոլորի հետ համագործակցելու: Ընդ որում՝ հայտնի է, որ «Բրեժնեւը ու հետ հանդիպում էր, բռնում մի լավ պաչում էր»: Այնպես որ՝ քաղաքական դաշտում թեժ զարգացումներ են սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



