ԱՄՆ-ում փորձառու զինվորականների ապշեցնող քանակություն ինքնասպանություն է գործում
SOCIETY2014-ին պատերազմին մասնակցած միջինը 20 զինվոր օրական ինքնասպանություն է գործել: Դա փոքրիկ նվազում է ԱՄՆ-ի կառավարության նախորդ գնահատականի համեմատ, բայց առողջապահության դաշնային պաշտոնատար անձինք խորհուրդ են տալիս դրանից արագ եզրահանգումներ չանել բարելավման մասին, հայտնում է Americaru-ն:
Նախ եւ առաջ դա այն պատճառով է, որ Վետերանների գործերով դեպարտամենտը տվյալների ավելի ծավալուն բազա ունի, քան երբեւէ նախկինում, ինչը դժվարացնում է համեմատությունը նախորդ հետազոտությունների արդյունքների հետ: 2013-ին պատերազմին մասնակցած միջինը 22 զինվոր ինքնասպանություն է գործել: Այդ թիվը հիշատակել են քաղաքական գործիչները եւ այն լուսաբանվել է քարոզչական խմբերի կողմից, որոնք խոսում էին խնդրի տարածվածության մասին: Բայց այդ քանակությունը հիմնված էր տվյալների վրա, որոնք տրամադրվել էին նահանգների կեսից պակասի կողմից:
Բացի այդ, մեծացել է թեժ կետերից հետո բժշկական օգնության կարիք ունեցող վետերանների շրջանում ինքնասպանությունների թիվը: Ինքնասպանություն գործած բոլոր փորձառու զինվորականների մոտ երկու երրորդը 50 տարեկան եւ ավելի էին: Երիտասարդ զինվորականների շրջանում ինքնասպանության մակարդակը եւս բարձր է: Դա հատկապես կանանց է վերաբերում: Ինքնասպանության ռիսկը կին-վետերանների շրջանում 2,4 անգամ ավելի բարձր է, քան քաղաքացիականների մոտ:



