Շուն ունենալու դրական կողմերը
LIFEԻրականում, «շունը մարդու բարեկամն է» արտահայտությունն ավելի խորը իմաստ ունի, քան մենք ենք կարծում: Բացի անսահման սիրուց և հավատարմությունից, շան տերերը շատ այլ դրական բաներ կարող են ստանալ իրենց բրդոտ բարեկամներից: Պարզվում է՝ շները կարող են դրական ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա: Տարիների գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր չորքոտանի ընկերները մեր առողջությունը պահպանելու և երկարակյաց լինելու ամենալավ միջոցներից մեկը կարող են լինել: Եթե դուք դեռ չեք հավատում, ապա ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ շների մասին, որ ապացուցվել են բազմաթիվ ուսումնասիրությունների շնորհիվ:
1. Շունը կարող է բարելավել ձեր իմունային համակարգը
Շները սիրում են վազվզել և ամեն ինչ ուսումնասիրել, ինչն էլ նշանակում է, որ շները հաճախ են կեղտոտվում: Շան տերը, բնականաբար, տեղյակ է դրա մասին, հետևաբար, դեմ չէ ինքն էլ մի փոքր կեղտոտվել: Ժամանակի ընթացքում շան տերը ձեռք է բերում բնական իմունիտետ իր շան բերած կեղտի և մանրէների նկատմամբ:
1. Շունը կարող է բարելավել ձեր իմունային համակարգը
Շները սիրում են վազվզել և ամեն ինչ ուսումնասիրել, ինչն էլ նշանակում է, որ շները հաճախ են կեղտոտվում: Շան տերը, բնականաբար, տեղյակ է դրա մասին, հետևաբար, դեմ չէ ինքն էլ մի փոքր կեղտոտվել: Ժամանակի ընթացքում շան տերը ձեռք է բերում բնական իմունիտետ իր շան բերած կեղտի և մանրէների նկատմամբ:

2. Շունը կարող է օգնել հաղթահարել միայնությունը
Շունը հասարակական էակ է: Նա սիրում է, երբ իրեն դուրս են տանում զբոսնելու, նրան շատ դուր է գալիս մարդկանց և այլ շների ներկայությունը: Այս հանգամանքները կստիպեն ձեզ, որ վեր կենաք ձեր բազմոցից և դուրս գաք քայլելու ձեր փոքրիկ բարեկամի հետ:

3. Շունը դրական է ազդում ձեր սրտի վրա
Բացի դրական տրամադրություն հաղորդելուց՝ ձեր շնիկը կարող է օգնել ձեր սրտի լավ աշխատանքին: Գիտնականները պարզել են, որ արյան բարձր ճնշում ունեցող շուն պահող մարդիկ կարողացել են ավելի հեշտությամբ իջեցնել իրենց արյան ճնշումը սթրեսի ժամանակ, քան նրանք, ովքեր շուն չունեին:

4. Շունը կարող է կանխել ասթման և ալերգիաները
Շվեդական մի ուսումնասիրություն բացահայտել է, որ եթե մարդ իր կյանքի առաջին երկու տարիներին ապրում է շան հետ, ապա 77%-ով ավելի քիչ հավանական է, որ նրա մոտ կզարգանան ալերգիաները, ինչպես նաև պարզվում է, որ շուն ունեցող երեխաները 13%-ով ավելի քիչ կտառապեն ասթմայով:

5. Շունը «ցավազրկող է»
Վարժեցված շները հրաշալի ազդեցություն են ունենում ֆիբրոմիալգիա (մկանակմախքային ցավեր) ունեցող հիվանդների վրա, ովքեր սուր ցավեր են ունենում հետվիրահատական շրջանում: Շան հետ 10-15 րոպե անցկացնելուց հետո ավելի քիչ հավանական է, որ հիվանդները ցավազրկող դեղահաբ կօգտագործեն: Հիմա, երբ արդեն գիտեք, թե ինչպես կարող են շներն օգնել ձեզ առողջ մնալ, կարող եք սկսել մտածել այդ հրաշք կենդանին ձեռք բերելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



