Ավտովթար Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին. մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը
SOCIETYՕգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին' ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քանաքեռավանի գազալցակայանի դիմաց «Օպել Կորսա» մակնիշի (վարորդ' 1982 թ. ծնված Հ. Բ.) 34 MS 834 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով Հ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



