«Ժողովուրդ». Չեխովի անվան դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի գործը կարող է ներկայացվել ՄԻԵԴ
SOCIETY««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ միջադեպի գործով դիմումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծել էր իրենց դպրոցի աշակերտուհիներից մեկի մորը՝ Նատալյա Սարգսյանին։ Այնուհետև կողմերը մեկը մյուսի դեմ դատական հայցեր էին ներկայացրել Կենտրոն և Նոոք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով։
Մեկուկես տարի հայցերը քննելուց հետո դատարանը, ի վերջո, որոշել էր մերժել կանանց բողոքները։ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Նատալյա Սարգսյանը վճիռը բողոքարկել է։ Պարզվում Է՝ դեռևս 2015 հունիսի 3-ին ՀՀ վճռաբեկ դատարանը այս գործով որոշում է կայացրել և վարույթ չի ընդունել ծեծված ծնողի բողոքը։ Այժմ հարցերի հարցը կայանում Է նրանում՝ արդյոք տիկնանց կռիվը կտեղափոխվի միջազգային հարթակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



