Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը 121 հազար դոլարը տոկոսով է տվել
SOCIETYԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղեկալ Արմեն Խուդավերդյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի՝ նա երկու բնակարանի սեփականատեր է եւ 15 միլիոն դրամի ու 90 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ մարտի 14-ին, Խուդավերդյանի դրամական միջոցները կազմել են 10 հազար ԱՄՆ դոլար եւ մեկ միլիոն դրամ: Իսկ հունվարի 1-ից մինչեւ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նրա ստացած աշխատավարձը կազմել է 960 հազար դրամ: Կինը՝ Զաբելա Իվանյանը, հայտարարագրել է 700 հազար դրամ դրամական միջոցներ եւ մեկ միլիոն 160 հազար դրամ տրված փոխառություններից (վարկերից) ստացված տոկոս:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



