Ինչպե՞ս համեղ եգիպտացորեն պատրաստել
LIFE168.am-ը գրում է.
Եգիպտացորեն սիրում են բոլորը: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար: Սակայն ինչպե՞ս ճիշտ պատրաստել եգիպտացորենը, որպեսզի այն առավել համեղ լինի:
Ognov կայքն առաջարկում է եգիպտացորենը եփելիս ավելացնել երկու կարևոր բաղադրիչներ, որոնք եգիպտացորենն ավելի հյութեղ և համեղ կդարձնեն:
Ի՞նչ է անհրաժեշտ համեղ եգիպտացորեն պատրաստելու համար
- 5 եգիպտացորեն
- Ջուր
- 1 բաժակ կաթ
- 50 գ կարագ
Եգիպտացորենները կիսեք երկու մասի և տեղադրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուրն այնքան, որ եգիպտացորենն ամբողջովին ծածկվի, կաթսան դրեք կրակին:
Երբ կաթսայի ջուրը եռա, ավելացրեք կաթն ու կարագը:
Կրկին հասցրեք եռման, որից հետո եգիպտացորենը եփեք ևս 10 րոպե:
Այլևս կարիք չի լինի ժամերով եփել եգիպտացորենը: Նմանատիպ հնարքի շնորհիվ, այն հյութեղ և սերուցքային համ կստանա:
Աղբյուրը <a href="http://168.am/2016/07/06/658283.html">© 168.am</a></br>



