«Ժամանակ». Թոխմախի Մհերի բանդան նույնիսկ չի խնայել ծեծված մանկահասակ երեխային, ում աչքի առջև է տեղի ունեցել հարձակումը
SOCIETY«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի «մարդիկ» օգոստոսի 14-ին հարձակվել են թաղամասի բնակիչներից մեկի՝ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի ընտանիքի վրա և բռնություն կիրառել։ Վ. Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ Թոխմախի Մհերի բանդան նույնիսկ չի խնայել իրենց մանկահասակ երեխային, ում աչքի առջև է տեղի ունեցել հարձակումը։
Նա ասաց, որ չի կարող վերադառնալ իր տուն, քանի որ նույն մարդիկ իրեն շարունակում են փնտրել ու սպառնալ։ Անգամ այս օրերին, երբ արդեն հարուցվել է քրեական գործ, նրանք այցելել են իրենց տուն ու հետարքրվել իր գտնվելու վայրով։ Եվ չնայած նրանց ազատ տեղաշարժին՝ ոստիկանությանը «չի հաջողվում» նրանց հայտնաբերել։ Վահանի խոսքերով՝ ընդամենը մի անչափահասի մասին է հիշատակվել ոստիկանության հաղորդագրության մեջ՝ ոմն Ա.Ֆ.»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



