Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հայտարարություն են ընդունել

INTERNATIONAL NEWS

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավա­րական հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում հանժնաժողովի կատարած աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները և խնդիրները: Միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերություն­ների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատար­բեր հարցերի քննարկման համար: Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակակա­նությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք գոհ ենք կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:

Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է. «Մեր աշխատանքն իրականացվում է բացառապես բաց, ինչպես հարիր է իսկական բարեկամներին, գործընկերներին: Այն բոլոր շփումները, աշխատանքները, որոնք իրականացվում են մեր միջկառավարական հանձնաժողովի շրջանակում՝ խոսում է այն մասին, որ սա իսկապես օպերատիվ համաձայնեցման, բոլոր հարցերի լուծման և համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմ է: Ոչ միայն հանձնաժողովի նիստերը, այլ նաև համանախագահների, աշխատանքային խմբերի ղեկավարների, հանձնաժողովի անդամների հանդիպումներն անցկացվում են պարբերաբար և դա օրինակելի է, քանի որ կապերը շատ սերտ են և իսկապես աշխատանքային: Դա թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել բոլոր հարցերը, և արդյունքները խոսում են իրենք իրենց մասին: Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 մլն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ, անցնելով 125 մլն դոլարի շեմը, և ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: Մեր այսօրվա նիստի օրակարգն ընդգրկել Õ § հարցերի լայն շրջանակ, ինչպես միշտ հիմնական ուշադրությունը դարձվել է էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման, հումանիտար ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Մենք ամփոփեցինք միջկառավարական հանձնաժողովի նախորդ որոշումները, իսկ դրանք քիչ չեն, 16-րդ նիստի արձանագրությունում եղել է որոշումների գրեթե 60 կետ և դրանցից շատերն իրականացվել են, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել մեր հարաբերություններին: Այդպես պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն: Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքÕ ¨ կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո»:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference