2015 թվականին ԵՄ-ում ապաստան է խնդրել շուրջ 1,4 մլն մարդ. EASO
INTERNATIONAL NEWS2015 թվականին Եվրամիության անդամ պետություններում, ինչպես նաեւ Նորվեգիայում եւ Շվեյցարիայում միջազգային ապաստան Է խնդրել երրորդ երկրների շուրջ 1,4 միլիոն քաղաքացի, հուլիսի 8-ին այս տվյալները հրապարակել են Եվրոպայի ապաստանի տրամադրման գրասենյակի (EASO) ներկայացուցիչները:
2014 թվականի համեմատությամբ՝ միջազգային պաշտպանության խնդրագրերի քանակն ավելի քան կրկնապատիկ աճել Է: Անցյալ տարի ապաստանի ամենաշատ թվով դիմումներ ստացվել են սիրիացիներից (ավելի քան 380 հազար), որոնց հետեւել են Արեւմտյան Բալկանների պետությունների, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիները, հաղորդել են EASO-ի ներկայացուցիչները:
Գրասենյակի տվյալներով՝ գրանցված խնդրագրերից յուրաքանչյուր երրորդը տրվել Է Գերմանիայում: Եվրամիության այն երկրների հնգյակ, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն Է նկատվել փախստականների կողմց, մտել են նաեւ Հունգարիան, Շվեդիան, Ավստրիան եւ Իտալիան:
Ընդամենը 2015 թվականին Եվրամիության երկրները բավարարել են ապաստանի տրամադրման՝ ներկայացված խնդրագրերի ավելի քան 53 տոկոսը, ըստ որում փախստականներին պաշտպանություն տրամադրելու գործում ամենից շատ բաց եղել են Մալթան եւ Բուլղարիան, ամենից քիչը՝ Լատվիան եւ Հունգարիան, նշել են EASO-ի ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



