Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը
INTERNATIONAL NEWSԱնկարան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած` ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը համարում է խոսքի ազատությունը սահմանափակող: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Տանջի Բիլգիչան:
Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետեւել են օրինագծի քննարկման եւ ընդունման գործընթացին: Եթե օրինագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով, «խոսքի ազատության սահմանափակման» պոտենցիալ ռիսկեր կպարունակի: «Մենք կշարունակենք հետեւել Ֆրանսիայի Սենատում գործընթացին: Հույս ունենք, որ ֆրանսիական Սենատը կհանի այն տարրերը, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը», - ասված է հայտարարության մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



