Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 8-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանի դահլիճում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին ու մասնավորապես Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սփյուռքը կարևոր դերակատարություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու գործում, ուստի և անհրաժեշտ է, որ սփյուռքահայ և օտարերկրյա գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



