Քանյե Ուեսթը Adidas-ի հետ թողարկելու է հագուստի նոր գիծ
LIFEՔանյե Ուեսթը նոր պայմանագիր է կնքել Adidas-ի հետ և իր Yeezy ապրանքանիշի նոր գծի համար ընդլայնել իր համագործակցությունը գերմանական սպորտային հագուստի հսկայի հետ: Ի տարբերություն հին պայմանագրի՝ Քանյեն իր՝ փողոցային և ամենօրյա ոճի հագուստի գծին նաև ավելացնելու է սպորտային հագուստը, իսկ Adidas-ն իր հերթին ողջ աշխարհում մի քանի խանութ է տրամադրելու այդ հագուստը ցուցադրելու և վաճառելու համար:
«Անցած երկու տարիների ընթացքում Adidas-ը և Yeezy-ն լուսավորել են մեր ապագան: Այս համագործակցությունն ապացուցում է, որ յուրաքանչյուրը, ով ունի երազանք, կարող է երազել առանց սահմանափակումների»,- ասել է Ուեսթը:
«Քանյեն շատ ստեղծարար է: Նա ունի ունակություն՝ տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, - ասում է Adidas-ի մարկետինգի գլխավոր տնօրեն Էրիկ Լիդտկեն: Մենք բացահայտում ենք նոր տարածություններ՝ Քանյեի ստեղծարարության առջև բացելով սպորտի աշխարհը: Սա այն է, ինչով Adidas-ը միշտ զբաղվել է՝ օգնել ստեղծարարներին ստեղծագործել»:
Հագուստի գծի բացումը խանութներում սպասվում է 2017-ի սկզբին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



