Բրիտանացիների սպառողական վստահության մակարդակը 22 տարվա ընթացքում ռեկորդային անկում Է ցույց տվել. BBC
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում Brexit-ից հետո սպառողական վստահության ինդեքսը կրճատվել Է 22 տարվա ընթացքում առավելագույն չափով: Այս մասին իր կայքում հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով այն հարցախույզը, որը կատարել Է GfK շուկայավարական հետազոտություններով զբաղվող ֆիրման:
Նշված Է, որ հուլիսին ինդեքսի արժեքը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել Է 8 կետով (-1 կետից մինչեւ -9 կետ): Նման նվազում վերջին անգամ արձանագրվել Է 1994 թվականին: Հարցման տվյալների համաձայն՝ սպառողների 60 տոկոսը կարծում Է, որ ընդհանուր տնտեսական իրադրությունը 2017 թվականի ընթացքում կվատթարանա (հունիսին այս կարծիքին Էր 46 տոկոսը): Հարցման մասնակիցների սոսկ 20 տոկոսն Է իրադրության բարելավում սպասում (հունիսի 27-ի տոկոսի համեմատությամբ):
GfK-ի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվելուց հետո առավել խոցելի ճյուղերն են դարձել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, սննդամթերքի, տան համար ապրանքների եւ հագուստի վաճառքը: Ինչպես նշված Է, հենց այս ոլորտների հաշվին են տնտեսում բիրտանացիները:
Հունիսի 30-ից մինչեւ հուլիս 5-ն անցկացված հարցմանը մասնակցել Է շուրջ 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



