Ինչպե՞ս ստիպել Google-ին մոռանալ ձեր կատարած ոչ ցանկալի որոնումները
LIFE21-րդ դարում կարծես Google-ից լավ ձեզ ոչ ոք չի ճանաչում: Ցանկացած որոնում, որ դուք կատարում եք կամ ցանկացած տեսանյութ, որ դիտում եք Youtube-ով, Google-ը հավաքում է և ստեղծում ձեր անձնական փաթեթը, որպեսզի առաջարկի ձեզ ավելի դիպուկ և նպատակային գովազդներ: Սակայն My Activity կոչվող նոր գործիքը օգնում է ձեզ ֆիլտրել ձեր ինֆորմացիան և ջնջել այն ամենը, ինչ կցանկանայիք, որ Google-ը մոռանար:
Այսպիսով, ի՞նչ է My Activity-ն
My Activity-ն ժամանակացույց է, որ ցույց է տալիս, թե ինչ է պահպանել Google-ը ձեր օնլայն որոնումներից: Դուք կարող եք գտնել ձեր բոլոր օնլայն որոնումները myactivity.google.com-ում (մուտքի համար պետք է հաստատեք ձեր գաղտնաբառը):
Մուտք գործելով այս կայք՝ դուք կարող եք ժամանակագրական հաջորդականությամբ տեսնել Google-ի այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվել եք, օրինակ՝ ձեր բոլոր որոնումները, YouTube-ի տեսանյութերը և այլն:
Կարո՞ղ ենք ջնջել որոշ որոնումներ
Այո՛: Եթե չեք ցանկանում, որ Google-ը հիշի, որ որոնում եք կատարել ոտքերի սնկի մասին կամ դիտել եք մի տեսանյութ, որտեղ կատուն շնաձկան հագուստով փոշեկուլ է վարում, ապա ընդամենը մի քանի քայլ կատարելով կարող եք ջնջել դրանք: Պարզապես պետք է ցանկի մեջ գտնեք այդ որոնումները՝ էջի վերևի որոնման հատվածում վերնագիրը գրելով: Ձեր ցանկացած որոնում գտնելուց հետո դրա աջ մասում սեղմեք փոքրիկ մենյուի նշանի վրա, որը երեք ուղղահայաց կետ է: Ընտրեք delete հրահանգը և վերջ. Google-ը կմոռանա ձեր տվյալ որոնումը:

Դուք նույնիսկ կարող եք ջնջել ձեր որոնումների ողջ ցանկը՝ ժամանակացույցի վերևի հատվածի մենյուից ընտրելով All Time հրահանգը:
Իսկ եթե ցանկանում եք, որ Google-ը դադարի հետևել ձեր որոնումներին, ապա կարող եք ընտրել pause հրահանգը և դադարեցնել Google-ի՝ ձեր մասին տեղեկություններ հավաքելու գործողությունը: Դրա համար պետք է այցելեք՝
myaccount.google.com/activitycontrols.
Եթե My Activity-ի ցանկը ձեզ փոքր-ինչ վախեցրեց, ապա կարող եք այցելել myaccount.google.com/privacycheckup՝ պարզելու ոչ միայն, թե ինչ տեղեկություններ է ձեր մասին պահպանել Google-ը, այլև ձեր որ տեղեկությունն է դարձրել հանրային:
Այնուամենայնիվ, Google-ը պահպանում է մեր որոնումների պատմությունը մեզ համար ավելի ցանկալի և նպատակային գովազդներ առաջարկելու համար, ինչպես նաև մեր որոնումների հասանելիությունը թույլ է տալիս վերջինիս ծանոթանալ մեր նախասիրություններին և ավելի լավը դարձնել մեր օնլայն կյանքը: Google-ը տեղեկացնում է, որ իմանալով մեր որոնման պատմությունը՝ այն կարողանում է ավելի արագ տալ մեր որոնումների արդյունքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



