Այսօր մի շարք հայտնիներ նշում են իրենց ծննդյան տարեդարձը
PHOTO
Երգիչ Անդրեն, դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանը, հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը,
պարուհի Սոֆի Դևոյանը և դերասան Արթուր Հակոբյանն այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը:
Հավերժ երիտասարդ պարուհի և պարուսույց, իսկ վերջին տարիներին արդեն որպես դերասանուհի հանդես եկող Սոֆի Դևոյանն այսօր նշում է իր 67 ամյակը: Պարուհին 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:
1962 թվականի այօրն է ծնվել նաև գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը: Դերասանը հեռուստադիտողին հայտնի է դարձել մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումներից՝ «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային, Հայկական Երկրորդ: Նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում («Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» և այլն), նախագծերում, ֆիլմերում:
Երգիչ Անդրեն ով հանրությանը հայտնի դարձավ 1998 թվականներից սկսած՝ իր բազմաթիվ երգերով ու սկավառակներով` ծնվել է 1979թվականի հուլիսի 8-ին: Անդրեն 2006թվականին «Without your love» երգով Աթենքում առաջինն է ներկայացրել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի և երգչուհի Քնարիկ Զաքարյանը ծնվել է 1981 թվականին ու նորից այսօրը: Քնարիկը հեռուստադիտողներին հայտնի է նաև Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող մի շարք հաղորդումներից և «Չորս տարբերակ» խմբից:
«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող ու հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը եզրափակում է այսօրվա ծննդյան տարեդարների շարքը: Լրագրողն այսօր նշում է իր 27-րդ տարեդարձը:




















































