«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մղում են մարտավարական պայքար
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» անխուսափելի է, սակայն ակումբներն այժմ մղում են մարտավարական պաքար եւ տրանսֆերը կիրագործվի վերջին պահին, հաղորդում է Sky Sports-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին։
Արքայական ակումբը փորձում է նվազեցնել գումարը։ Դե Խեայի գալուց հետո «Ռեալը» ստիպված կլինի հրաժարվել Կեյլոր Նավասից, որը չի ցանկանա ամբողջ մրցաշրջանն անցկացնել պահեստայինների նստարանին։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի առաջին հանդիպումներում Դե Խեան չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Դե Խեան մտածում է միայն «Ռեալ» տեղափոխվելու մասին եւ չի կարող կենտրոնանալ խաղի վրա։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



