Ինչ անել, որ iPhone-ի մարտկոցն առավելագույնս երկար ծառայի. օգտակար խորհուրդներ
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Wi-Fi, Bluetooth, Screen Rotation, Mobile Data և GPS
Անգամ եթե ակտիվորեն չեք օգտագործում այս հավելվածները, դրանք շարունակ աշխատանքի մեջ են և օրվա ընթացքում սպառում են հեռախոսի լիցքավորումը: GPS-ը հատկապես վատ է անդրադառնում հեռախոսի մարտկոցի վրա, քանի որ հեռախոսից շատ լիցքավորում է պահանջվում Ձեր գտնվելու վայրը որոշելու համար:
Լուծումը
Հեշտ չէ յոլա գնալ առանց այս ծառայությունների: Շատ դեպքերում մարդիկ հենց դրանց համար են iPhone գնում, սակայն Ձեր հեռախոսի մարտկոցն ավելի ուշ կնստի, եթե անջատած պահեք Wi-Fi-ը, Bluetooth-ը և մնացած թվարկվածները այն ժամանակ, երբ չեք օգտվում դրանցից: Եթե Ձեր լիցքավորումը հատման եզրին է, իսկ Ձեր ձեռքի տակ լիցքավորիչ չկա, ապա անհապաղ անջատեք դրանք:
Հավելվածների ավտոմատ թարմացումներ (Automatic App Updates)
Երբ Apple-ը ներկայացրեց այս նորությունը, Apple-ի աշխատակիցները չէին պատկերացնում, թե որքան անհարմարություններ այն կարող էր առաջացնել iPhone օգտագործողների շրջանում՝ դրդելով նրանց սովորականից ավելի հաճախ լիցքավորել հեռախոսը: Մի կողմից, Ձեր կյանքը հեշտանում է, քանի որ ստիպված չեք լինում ինքներդ թարմացնել հավելվածները, սակայն մյուս կողմից էլ հավելվածների ավտոմատ թարմացումը չափից շատ լիցքավորում է խլում հեռախոսից:
Լուծումը
Անջատեք ավտոմատ թարմացումները հետևյալ կերպ: Մուտք գործեք Settings (կարգավորման պարամետրեր), ապա iTunes & App Store, ապա Automatic Downloads (ավտոմատ ներբեռնումներ), այստեղից արդեն պետք է պարզապես սեղմել անջատման կոճակները:
Կողմնակի աղբյուրներից ներբեռնված հավելվածներ (Third Party Apps)
iPhone-ի լավագույն կողմերից մեկը կողմնակի աղբյուրներից ներբեռնված բարձրորակ հավելվածներն են: Այնուամենայնիվ, այս բոլոր հավելվածները չէ, որ այնքան խնայողաբար են օգտագործում լիցքավորումը, որքան Apple-ի բուն հավելվածները:
Լուծումը
Երբ Ձեր հեռախոսի լիցքավորումը սպառվում է, Ձեր հեռախոսից վերացրեք այն բոլոր հավելվածները, որոնք Apple-ից չեն: Դրանից հետո Ձեր հեռախոսի մարտկոցն ավելի երկար կծառայի:
Հաճախակի լիցքավորում
Ոչ մի հեռախոս չի կարող երկար ծառայել առանց լիցքավորման, սակայն հակառակ ծայրահեղության գիրկն էլ չի կարելի ընկնել և շարունակ լիցքավորել հեռախոսը՝ անկախ նրանից, թե արդյո՞ք հեռախոսը լիցքավորման կարիք ունի: Եթե Դուք լիցքավորման եք դնում Ձեր հեռախոսն այն ժամանակ, երբ դրա լիցքավորումը դեռ 75% է, Դուք դրանով նպաստում եք, որ Ձեր հեռախոսը ժամանակից շուտ շարքից դուրս գա: Հեռախոսը չափից ավելի հաճախ լիցքավորելը բացասական ներգործություն է ունենում հեռախոսի վրա:
Լուծումը
Մի՛ լիցքավորեք Ձեր հեռախոսը այնքան ժամանակ, քանի դեռ դրա լիցքավորումը հատման եզրին չէ: Որքան ավելի քիչ հաճախականությամբ լիցքավորեք Ձեր հեռախոսը, այնքան ավելի երկար կծառայի դրա մարտկոցը:




















































