«Морской Узел 2016» մրցույթի հաղթող է ճանաչվել Նարեկ Մակարյանը
LIFEBlognews.am-ը գրում է.
Հուլիսի 2-ին՝ Նովոռոսիսկ քաղաքում կայացավ «Морской Узел 2016» մրցույթը, որի հաղթողը ճանաչվեց երգիչ Նարեկ Մակարյանը: Երգիչը BlogNews.am
-ի հետ զրույցում նշեց, որ Սամվել Գրիգորյանի առաջարկով է մասնակցել մրցույթին. «Կատարել եմ «Երազ իմ երկիր», «Քո սիրո համար» և Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» երգերը: Ես շատ շնորհակալ եմ Արմինե և Սամվել Գրիգորյաններին ինձ վստահելու համար»:

Երգչի ելույթը գնահատել են պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որոնց բարձր բալերի շնորհիվ Նարեկն առաջին տեղ է զբաղեցրել: Երգիչը ստացել է նաև դրամական պարգը, որի մասին չցանկացավ նշել:
Նարեկը մրցույթի ժամանակ նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց թվում իգական սեռի ներկայացուցիչներ էլ կային. «Կար մի աղջիկ, ով շատ լավ ընկեր էր և լավ մարդ, ում Հայաստանում էլ կհանդիպեմ մոտ ժամանակներս»:





