Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմաները կդառնան Brexit-ը, ահաբեկչությունը եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները
INTERNATIONAL NEWSՀուլիսի 8 – 9-ը Վարշավայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետեւանքները, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը եւ փախստականների հետ կապված իրադրությունը Եվրոպայում, հաղորդել Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասնակցությանը նվիրված ճեպազրույցի ընթացքում Ռոդսը հայտարարել Է, որ ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կլինի քննարկելու անդրատլանտյան եւ գլոբալ անվտանգության հարցերը:
«Ես կարծում եմ, որ մենք կփոխգործակցենք եվրոպացի գործընկերների հետ Brexit-ի հետեւանքների, վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության, մեր հակաահաբեկչական ջանքերի շրջանակներում լայն անհանգստության, փախստականների հետ կապված իրադրության համատեքստում»,- ասել Է Ռոդսը:
Նա հավելել Է, որ Աֆղանստանի իրադրությունը կքննարկվի ղեկավարների առանձին նիստում՝ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



