ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պլան Է առաջարկել
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հանդես Է եկել հայտարարությամբ, որտեղ շարադրել Է Կորեական թերակղզու միջուկազերծման պլանը: Այնտեղ նշված Է, հաղորդել Է «Նոդոն սինմուն» թերթը, որ այդ ուղղությամբ «կարելի Է խոշոր ճեղքման հասնել, եթե Միացյալ Նահանգները եւ Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) Փենյանի համար անվտանգության հաստատ երաշխիքներ ապ ահովեն հինգ կետերով»:
Հայտարարության համաձայն՝ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից եւ ԿՀ-ից պահանջել Է տեղեկություններ տրամադրել ԿՀ-ի տարածքում ամերիկյան միջուկային զենքի մասին, փակել ԱՄՆ-ի՝ Հարավային Կորեայում գտնվող ռազմակայանները եւ այդտեղից դուրս բերել միջուկային զենքը: Բացի դրանից, նշել Է կառավարության ներկայացուցիչը, Վաշինգտոնը պարտավոր Է երաշխավորել, որ «ԱՄՆ-ն այլեւս հարվածային միջուկային միջոցներ չի ուղարկի Հարավային Կորեա եւ սահմանակից տարածքներ, ինչպես նաեւ դրանք չի կիրառի ԿԺԴՀ-ի դեմ»:
Հայտարարության մեջ նաեւ նշված Է, որ ԱՄՆ-ը պարտավոր Է Կորեական թերակղզու Հարավից դուրս բերել ամերիկացի զինծառայողներին, որոնք «օժտված են միջուկային զենք օգտագործելու իրավունքով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



