Ինչու չի կարելի ականջները մաքրել ականջի փայտիկով
LIFEԳիտնականները դեմ են բամբակյա փայտիկներին, չնայած նրան, որ դրանք մեզ թարմություն են տալիս: Խնդիրը կայանում է այն բանի մեջ, որ դրանք ավելի շատ վնասում են, քան օգնում: Չափից շատ հաճախ ականջի մաքրելը վաղ թե ուժ պատճառ կհանդիսանա, որ գնաք բժիշկի:
Բժիշկ Լեոն Չենը ասում է, որ ականջ մաքրելը այս կերպ հաճելի է, բայց Դուք կեղտը ավելի եք խորացնում: Ականջի կեղտը անտիբիոտիկներ է պարունակում, որոնցից չի կարելի ազատվել: Բժիշկը նաև ավելացնում է, որ վերջին ժամանակում հիվանդանոցներում ավելի հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր ականջը վնասում են փայտիկով մաքրելու ընթացքում:
Եթե ցանկանում եք մաքուր և առողջ լինել, մաքրեք ականջները ամիսը երեք անգամ: Տաս օրը մեկ անգամ:
Ի դեպ ցանկալի է մաքրել ականջները լողանալուց անմիջապես հետո: Բացի այդ, ցանկալի է, օգտագործումից հետո բամբակյա փայտիկի վրա մի փոքր բամբակ ևս ավելացնել: Համոզվեք, որ շատ խորը չեք մտցնում փայտիկը:
Կա ևս մի եղանակ, որը իդեալական է այն մարդկանց համար,ովքեր շատ են սիրում մաքրել ականջները: Շաբաթը մեկ անգամ վերցրեք կաթոցիկ, լցրեք այն ձիթայուղով և կաթացրեք երեք կաթիլ ականջի մեջ: Սրանից հետո նուրբ մերսեք ականջը: Այնուհետև հանեք յուղը բամբակով:
Հաջորդ օրը, երբ լողանաք, ջրածնի պերօքսիդ լցրեք ձեռքի մեջ և քսեք ականջի վրա: Հետո լվացեք պերօքսիդը:



