Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

SOCIETY

ԵՊՀ մեծ դահլիճում հուլիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային ամենամյա դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի հետ համատեղ:

Դպրոցի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ Հայաստանի և Արցախի 25-ամյա հոբելյանական տարում ողջունել ձեզ Հայրենիքում: Շնորհավորում եմ նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 5-ամյա հոբելյանի առթիվ»:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նախարարն ընդգծեց, որ դպրոցի մասնակից մեր հայրենակիցներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում ամեն ինչ արել է՝ Արցախին օգնելու համար և հավելեց. «Ուզում եմ հիշել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ օրվա մեջ նախ արեք այն, ինչը պարտավոր եք, ապա՝ ինչ կարող եք, և դուք կանեք անհնարինը: Սիրելի՛ մասնակիցներ, ես համոզված եմ, որ Սփյուռքում մեր ոսկեղենիկ մայրենին պահելու և մատաղ սերնդին փոխանցելու գործում դուք անում եք անհնարինը: Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրումն ու ջանքերը, քանի որ ուծացման դեմ պա յքարի միակ միջոցը մայրենի լեզվին տիրապետելն է և հայ մշակութային, հոգևոր արժեքներով սերունդներին դաստիարակելը: Վստահ եմ, որ մեր մասնագետները ձեզ համար կկազմակերպեն հետաքրքիր և համապարփակ դասընթացներ, և դուք կվերադառնաք ձեր բնակության երկրներ՝ զինված հայոց լեզվի և հայ մշակույթի մասին անհրաժեշտ ու խորը գիտելիքներով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ 2017թ. ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կանցկացվի ՀՀ ԿԳՆ հետ համատեղ և ԵՊՀ փորձառու մասնագետների ուժերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:  Նա կարևորեց նման ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են Սփյուռքում հայապահպանության գործին: Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ 2016թ. մեծ թիվ են կազմում վերապատրաստվող պոլսահայ ուսուցիչները, ինչպես նաև մանկավարժները Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ հետ համատեղ կազմակերպելու համար՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ համալսարանը ոգևորված և մեծ նվիրումով է լծված դպրոցի իրականացման աշխատանքներին:

Կիևի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց. «Ծրագրին մասնակից բոլոր ուսուցիչները շնորհակալ են այն հոգատար վերաբերմունքի համար, որ ստանում են ձեզանից: Հայրենիքը մեր արյան, մեր սրտի ու մեր աղոթքների մեջ է, իսկ նրա հետ կապը մենք իրականացնում ենք հենց ձեր միջոցով»:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի սաները՝ (տնօրեն՝ Կարինե Դավթյան) «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) և այլք:

«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կանցկացվեն հինգ ուղղություններով՝

  1. Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 3-30),
  2. Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 3-30),
  3. «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթաց (հուլիսի 3-16),
  4. Լրագրողների  վերապատրաստում (հուլիսի 3-16),
  5. Ազգային երգի ու պարի վարպետություն (հուլիսի 3-16):

Բացի տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank