ՀՀ ԱԻ նախարարությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել մի շարք մարզերում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 6-ին, ժամը 17.17-ից մինչև 17.25-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքից Արարատի մարզի Նորաշեն, Դվին, Այգեստան և Կանաչուտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 333 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 6-ին, ժամը 16.04-ից մինչև 16.19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 24 կայանքից Արմավիրի մարզի Կողբավան, Երվանդաշատ, Դալարիկ, Բագարան, Վանանդ, Արտամետ, Շենիկ, Հացիկ և Լեռնագոգ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 3061 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը14.28-ից մինչև 15.18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 21 կայանքից Շիրակի մարզի Ախուրիկ, Երազգավորսկ, Հայկավան, Ղարիբջանյան, Մայիսյան, Ողջի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 3 ամպ, կատարվել է 5163 կրակոց:
Նույն օրը, ժամը13.03-ից մինչև 15.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 37 կայանքից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Փարպի, Կարբի, Օհանավան, Արագածոտն, Ուջան, Կոշ և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 2 ամպ, կատարվել է 8262 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը13.00-ից մինչև 14.10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 12 կայանքից Կոտայքի մարզի Արգել, Զորավան, Նոր Գեղի, Նոր Արտամետ և Եղվարդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 2193 կրակոց:
Հուլիսի 6-ին, ժամը 11.48-ից մինչև 12.15-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքից Շիրակի մարզի Մայիսյան, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել ա 1 ամպ, կատարվել է 1215 կրակոց:
Նույն օրը, ժամը 10.43-ից մինչև 11.13-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Շիրակի մարզի Քեթի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 240 կրակոց:



