Սահմանադրակական փոփոխություններն Արցախի հարցում լղոզում են իշխանության պատասխանատվությունը. Արման Մելիքյան
INTERVIEWԱրցախի Հանրապետությունում վերսկսվել են սահմանադրական փոփոխութունների շուրջ քննարկումները, որոնք ընդհատվել էին քառօրյա պատերազմի ժամանակ:
Past.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների ռիսկերին՝ օրինակ բերելով Հայաստանի փոփոխված Սահմանադրությունը:
«Քաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանում և Արցախում սահմանադրական «բարեփոխումների» նախաձեռնումն այլևս հնարավոր չէ դիտարկել բացառապես ներքաղաքական պատվերի շրջանակներում: Հայաստանի օրինակով արդեն կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ քաղաքական ուժերի կողմից բոլորիս վզին փաթաթված նորամուծությունների հիմնական արդյունքն այն է, որ լղոզվել է երկրի սահմանադրական կարգի պահպանման երաշխավորի և գերագույն հրամանատարի պատասխանատվությունը, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ օրենքով նախատեսված՝ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը կատարելապես ոտնահարված է, քանի որ Հայաստանի պայմաններում այն հանձնված է մի քանի կուսակցապետերի ձեռքը: Իսկ մեր կուսակցապետերի բացարձակ մեծամասնության իրական քաղաքական ու բարոյական «հարգը» բոլորս գիտենք»,- նշեց Մելիքյանը:
Ըստ նրա՝ ապրիլից հետո ստեղծված իրավիճակը ստիպում է իշխանությանն այս սահմանադրական խաղերը դիտարկել որպես արցախյան տարածքները հանձնելու համար անհատական պատասխանատվությունից խուսափելու միջոց:
«Այսինքն՝ շատ կոնկրետ մարդիկ, ասենք, պարոն Սերժ Սարգսյանն իր մերձավոր գաղափարակիցների հետ միասին կնախապատրաստեն տարածքների հանձնումը, իսկ այդ հանձնման վերջնափուլում որոշումը կայացնելու պատասխանատվությունը կլղոզվի ու կբաշխվի բազում մարդկանց, օրինակ՝ ԱԺ պատգամավորների միջև: Ու կստացվի, որ թեև այս գարշահոտ լափը եփողներն ընդամենը բոլորին հայտնի կոնկրետ մի քանի հոգին են, սակայն դա կվերագրվի տասնյակ մարդկանց»,- հավելեց Մելիքյանը:
Լևոն Փանոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



