Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Հայ դիզայներների առաջին ցուցահանդեսը արվեստասերին է ներկայանում բազմաժանր ցուցանմուշներով

SOCIETY

 Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդամների «Ակունքներից ապագա» խորագրով ցուցահանդեսը բազմաժանր է ու ակնահաճո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանաբնակ արվեստասերները ունեն մեկ շաբաթ՝ ներկա գտնվելու Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին:  Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայկիրառական արվեստների և դիզայի մավորման նախագահ, Գեղեցիկարվեստների ազգային ակադեմիայիհիմնադիր ռեկտորպրոֆեսոր ԷդուարդՍեդրակյանը ներկայացված են 34 հեղինակների 200-ից ավելի աշխատանքներ:  Նրա խոսքով՝ ցուցադրված են գեղանկարչական, կերամիկական, արծաթագործական, դիզայներական ամենատարբեր ուղղությունների(գրաֆիկական, ինտերիեր, հագուստի, լուսանկարչական դիզայն) աշխատանքներ: «Սա անդրանիկ ցուցահանդեսն է, որին հրավիրված են Էկոնոմիկայի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարւթյուններից: Խորագիրն է «Ակունքներից ապագա», ինչու, որովհետև այն ժողովուրդը, ով չի կարող հենվել իր ակունքների վրա, չի կարող ստեղծել իր ազգային կերպարին համահունչ աշխատանք, չի կարող քայլել առաջ: Համաշխարհային մեծություններ են դարձել նրանք, ովքեր ունեն խիստ ազգային մտածելակերպ ու ստեղծագործել են ազգային հիմքի վրա»,-ասաց Էդուարդ Սեդրակյանը: Նրա տեղեկացմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում են թե տղամարդիկ, թե կանայք, ամենատարբեր տարիքի ստեղծագործողներ: Ամենափոքրը 15 տարեկան է, ամենամեծը՝ 72: Սեդրակյանը կարևորեց, որ հայ դիզայներների աշխաանքները լայն կիրառություն ստանան Հայաստանի արդյունաբերությունում՝ ապրանքները շուկայում առավել գրավիչ դարձնելու համար: 

15-ամյա Ռաֆայել Խաչատրյանը ցուցահանդեսին ներկայացել է լուսանկարներով, որոնք հիմնականում պատկերում են սրբավայրեր ու խաչքարեր, փորձել է ընտրել ամենահաջողվածները: Պատանին եկեղեցիներ ու սրբավայրեր լուսանկարելն իր հոբբին է համարում՝ նշելով, որ լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է 6 տարեկանում: «Այս լուսանկարներով փորձել եմ վեր հանել մեր հին ժառանգությունը, որոնք նաև բարձիթողի վիճակում են»,-ասաց Ռաֆայել Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լուսանկարների իր արխիվում արդեն  2000-ից ավել հաջողված լուսան կարներ ունի: Ցուցահանդեսների է մասնակցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, վերջերս էլ մասնակցել է Արտֆեստ երիտասարդական փառատոնին ու լավագույն լուսանկարչական աշխատանք մրցանակին արժանացել: 

 

Երիտասարդ հեղինակ Աննա Ավալյանի աշխատանքներն են ֆիրմային լոգոտիպերն ու պլակատները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսներին մասնակցությունը ոգևորում ու նոր խթան է տալիս ավելի լավ ստեղծագործելու և հետագայում հետաքրքիր աշխատանքներով հանդես գալու: Աննա Ավալյանը տեղեկացրեց, որ տարբեր ընկերությունների կողմից ստանում է լոգոների դիզայն կատարելու պատվերներ: 

2013 թվականից Նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի անդամ Դավիթ Հակոբյանը, ով նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցն է, ցուցահանդեսին ներկայացել է երեք բնանկարով: «Լոռվա բնություն»-ը քերվածք է(մակերեսն աստիճանաբար քերելով բացում ու ստանում ես նկարը), «Թաղամաս Երևանում»-ը ՝ յուղաներկ է, իսկ «Հաղթանակի կամուրջ» նկարը գուաշով արված աշխատանք է: «Շատ եմ մասնակցել ցուցահանդեսների, այն ստեղծագործողին իրենց աշխատանքի մասին արվեստասերների արձագանքը ստանալու հնարավորություն է տալիս: Արվ եստասերների արձագանքներն օգնում են կողմնորոշվել հետագա անելիքներում, հասկանալ արդյո՞ք չենք ներփակվել մեր սուբյեկտիվության մեջ, որքանով ենք ընդունելի հանրության կողմից»,-ասաց երիտասարդ ստեղծագործողը:   

Հագուստի դիզայն ժանրում ստեղծագործող Ինգա Դուդուկչյանը ցուցահանդեսին ներկայցել է երկու հավաքածուներով, որոնք ամենատարբեր ներշնչանքների արդյունք են: «Առաջին հավաքածուն կոչվում է գիծ և ծավալ, այն ամբողջովին հիմնված է կոնստրուկցիայի վրա ու հիշեցնում է քանդակագործություն, որովհետև երբ աշխատում եմ ՝ վերցնում եմ ընդամենը մկրատը և փորձում տալ ծավալներ, ինձ ավելի շատ հետաքրքրում է ծավալային մտածելակերպը: Հագուստի մոդելավորումը դիզայնի մեջ հնարավորություն է տալիս արտահայտել իմ մտքերը, ներքին հույզերը, գույնի, ծավալ ի, գծի հասկացումը, փնտրել նորարարական մոտեցումներ: Երկրորդ  հավաքածուն ավարտել եմ այս տարի, այն նիդերլանդական մոտիվներով է: Հենց այդպես էլ վերնագրած է՝ «Հողմաղացների երկրի մոտիվներով»,-ասաց Ինգա Դուդուկչյանը: Նա ավելացրեց, որ հավաքածուն ստեղծել է ճամփորդելու արդյունքում, քանի որ մեծապես տպավորվել էր այդ երկրով: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած Հայաստանում հագուստների համար լայնաֆորմատ տպագրությունը կազմակերպելը բարդ է, բայց նա կարողացել է իր հավաքածուն ամբողջովին ստանալ Հայաստանում: 

Անի Նազարյան

 

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO