Մազերի ճյուղավորման 3 պատճառ
LIFELadynews.am-ը գրում է.
Մազերի ծայրերի ճյուղավորումը կարող է դառնալ յուրաքանչյուր կնոջ խնդիրը: Դրանց պատճառով հնարավոր չի լինում երկար մազեր աճեցնել: Ladynews.am-ը ներկայացնում է, թե ինչո՞ւ են մազերի ծայրերը ճյուղավորվում և ինչպե՞ս դրա դեմ պայքարել:
Օգտագործում եք վատ սանր
Պլաստմասե սանրը մազերի գլխավոր վնասարարն է: Այն մազերը դարձնում է ջարդրդվող և լիցքավորված: Հիշեք, որ ճիշտ ընտրված խոզոնակը կարող է ազատել վարսերի հետ կապված շատ խնդիրներից: Գերադասելի է նախապատվությունը տալ փայլտյա սանրերին, որոնք կարելի է օգտագործել ամեն օր: Իսկ ահա վարսահարդարման համար ձեզ պետք կգա կլոր խոզանակ խառը` արհեստական և բնական բաղադրիչներով:
Կրում եք նեղ ռետինե կապիչ
Արհեստավարժ վարսահարդար-ոճաբանները վերջերս հայտարարեցին, որ կանայք ընդհանրապես պետք է մոռանան ռետինե օղակով կիպ կապած պոչերի մասին: Չէ՞ որ հենց դրանց շատճառով է, որ մազերը դառնում են կոտրվող և թուլացած:
Ընդհանրապես հրաժարվել պոչից չարժե, սակայն խորհուրդ է տրվում օգտվել սանրվածքն ամրացնող ավելի մեղմ միջոցներից: Օրինակ` ծամակալներից կամ նեղ ժապավեններից: Նմանապես, եթե մազերը ձեզ խանգարում են, ապա պոչի փոխարեն կարող եք հյուսել դրանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



