Աբխազիայում հանրաքվեն կանցկացվի՝ հասարակության մեջ լարվածությունը վերացնելու համար. Խաջիմբա
INTERNATIONAL NEWSԱբխազիայում հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել Է ընդդիմության կողմից հասարակության մեջ գրգռվող լարվածությունը վերացնելու համար: Այս մասին հանրապետության նախագահ Ռաոուլ Խաջիմբան պատմել Է «Իզվետիա» թերթում հրապարակված հարցազրույցում՝ ընդգծելով, որ պատրաստ Է երկխոսության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խաջիմբան խոստովանել Է, որ երկրում սոցիալ-տնտեսական իրադրությունը բարդ Է: «Դա կապված Է շատ, առաջին հերթին, արտաքին գործոնների հետ,- կարծում Է նա:- Գնաճը, ռուբլու գնողունակության նվազումը չԷին կարող չանդրադառնալ մեր տնտեսության վրա»:
Հուլիսի 10-ին պլանավորված հանրաքվեում դրվում Է մեկ հարց. «Դուք անհրաժե՞շտ եք համարում արդյոք Աբխազիայի Հանրապետության նախագահի վաղաժամկետ ընտրությունները»:
Հուլիսի 5-ին ընդդիմության կողմնակիցները պիկետել Էին Աբխազիայի ներքգործնախարարության շենքը՝ պահանջելով հանրապետության ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբայի պաշտոնաթողությունը: Ավելի ուշ նախագահի վարչակազմի մի աղբյուր հաղորդել Է, որ Խաջիմբան ստորագրել Է հրամանագիր դատախազական ստուգում անցկացվելու ժամանակ պաշտոնից ՆԳՆ-ի ղեկավարին հանելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



