Մենք շատ օրհնված ընտանիք ենք, որ արդեն երկու դուստր ունենք. Մարիամ Շահինյանը՝ երկրորդ դստեր լույս աշխարհ գալու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երեկ գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասանուհի Մարիամ Շահինյանի երկրորդ դուստրը: Դերասանուհու դուստրը 3.5 է կշռում, հասակն էլ 51 սմ է:Life.panorama.am-ին Մարիամը պատմեց, որ դստեր ծնունդից հետո իրարամերժ զգացողություններ ունի.
«Քանի որ առաջնեկիս ծնունդից ընդամենը 1.5 տարի է անցել, ինձ մոտ հիմա կարծես ապրումների դեժավյու լինի, կարծես թե նույն զգացողություններն են կրկնվում, ինչ ունեցա ավագ դստերս ծնունդի ժամանակ, միաժամանակ նոր մարդուկ է, ուստի իր հերթին նոր զգացողություններ են: Հիմա անասելի, անսահման երջանիկ եմ, այնքան, որ բառերով նկարագրել ուղղակի չեմ կարողանա»,- հենց ծննդատնից մեզ հետ զրույցում պատմեց Մարիամը:
Դերասանուհին հպարտորեն նշեց, որ ի տարբերություն հայկական շատ ընտանիքների՝ իրենք երեխաների միջեւ սեռի խտրականություն չեն դնում.
«Ես չէի ընտրի այնպիսի տղամարդու, ով երեխաների միջեւ սեռային խտրականություն կդներ: Իհարկե, Աստված առաջ, մեր ընտանիքում էլ ապագայում արու զավակ կծնվի, բայց մենք երջանիկ ենք նաեւ մեր աղջիկներով: Ինքս երբեք չեմ հասկացել հայկական ընտանիքների նման մտածելակերպը, ավելին ասեմ՝ կարծում եմ մենք շատ օրհնված ընտանիք ենք, որ արդեն երկու դուստր ունենք»,- նկատեց երջանիկ մայրիկը:
Շարունակությունը` այստեղ:



