Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին հիվանդանոցից
SOCIETYՍյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին: Այս մասին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ»,-ասաց բժշկական կենտրոնի աշխատակիցը:
Նշենք, որ զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ հուլիսի 6-ին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 14 զինծառայող տեղափոխվել էր Կապանի բժշկական կենտրոն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



