Սուխումում անկարգությունների ժամանակ տուժել Է 17 մարդ, ինը՝ հոսպիտալացվել Է
SOCIETYԱռնվազն 17 մարդ Է տուժել հուլիսի 5-ին Սուխումում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, ինը՝ հոսպիալացվել Է: Այս մասին լրագրողներին հաղորդել Է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հանրապետական հիվանդանոց կատարած այցելության ժամանակ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Խաջիմբան Սուխումում տեղի ունեցած իրադարձությունները համարել Է ուխտադրժություն: «Տեղի ունեցածն այլապես գնահատել հնարավոր չԷ: Հանրապետության ներքգործնախարարության շենքն սկսեցին գրոհել այն պահին, երբ տեղի Էր ունենում մեր հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան չկրկնվի»,- հավաստիացրել Է նախագահը:
Աբխազիայի առողջապահության նախարար Անձոր Գոովը ՏԱՍՍ-ին հաղորդել Է, որ հիվանդանոց բերվածների վիճակն անհանգստություն չի առաջացնում: «Մեր բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցույց տվել ինչպես ծեծկռտոցների ժամանակ տուժածներին, այնպես Էլ նրանց, ովքեր վերքեր են ստացել արդեն հանրահավաքի ավատից հետո ծայր առած փոխհրաձգության հետեւանքով»,- ասել Է նա:



