Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Որոնք են 2015 թ.ի՝ աշխարհի ամենաթանկ 10 ապրանքանիշերը

LIFE

Սպառողներին միշտ գրավում են խոշոր բրենդների անունները։ Հեռուստատեսային, համացանցային ու տպագիր գովազդների միջոցով դրանք անընդմեջ մեր աչքի առաջ են։ Որոշ դեպքերում ապրանքանիշերն ինտեգրված են մեր առօրյա կյանքին՝ շատ հաճախ հոմանիշդառնալով առօրյա տարբեր առարկաների կամ երևույթների համար։ 
Եկեք տեսնենք, թե որոնք են 2015թ-ի՝ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերը, և որքան է կազմում դրանց արժեքը։

 10  Facebook՝ $ 36.5 միլիարդ

Վերջերս տարածված այն ասեկոսեները, թե երիտասարդները կորցնում են «Facebook» սոցկայքի հանդեպ իրենց հետաքրքրությունները, այնքան էլ իրական չեն թվում՝ հաշվի առնելով ընկերության տեղն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում։ «Facebook»-ը շարունակում է սոցիալական մեդիադաշտում գլխավոր ապրանքանիշերից մեկը մնալ։ Ամեն օր սոցկայք միլիոնավոր մարդիկ են գրանցվում։ Բացի այդ՝ այժմ, երբ «Instagram»-ը «Facebook»-ին է պատկանում, սոցկայքի հնարավոր մրցակցից վտանգ չկա։ Կարելի է վստահորեն ասել, որ «Facebook»-ը ոչ մի տեղ էլ չի անհետանա, և տարածված ասեկոսեները պարզապես չափազանցություններ են։

 9  General Electric՝ $ 37.5 միլիարդ

shutterstock_General Electric

«General Electric»-ը տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը նախագծում ու արտադրում է տեխնոլոգաների արտադրության համար անհրաժեշտ արտադրանքներ, այդ թվում՝ ինքնաթիռի շարժիչներ, անվտանգության համակարգի տեխնոլոգիաներ, արդյունաբերական արտադրանքներ, ինչպես նաև զբաղվում է էներգիայի արտադրությամբ և այլն։ Ընդհանուր առմամբ ընկերության արտադրության վաճառքի եկամուտը տարեկան 500 միլիարդ դոլարի է հասնում։

 8  Toyota՝ $ 37.8 միլիարդ

shutterstock_Toyota

«Toyota»-ն ավելին է, քան ավտոարտադրության ոլորտի առաջատար ապրանքանիշերից մեկը։ Ընկերությունը հաճախ հիշատակվում է բիզնեսի ոլորտում կատարած նորարարությունների համար։ Ցանկանում եք կոմպակտ մեքենա ունենալ և գրավել մարդկանց ուշադրությո՞ւնը, կարող եք ձեռք բերել «Toyota»-ի եռանիվ նորարարական մեքենան։ Չնայած 2015թ-ի առաջին կեսին ընկերության հաջողության տեմպը փոքր-ինչ դանդաղեց, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերից մեկը։

 7  Samsung՝ $ 37.9 միլիարդ

Via Bigstock Images

Միայն հարցրեք «Samsung» ապրանքանիշի հեռախոսներ օգտագործողներին ու կհամոզվեք, որ նրանք բառացիորեն կապվում են այս ապրանքանիշի արադրանքներին՝ հրաժարվելով այլ արտադրողների առաջկած տեխնիկայից։ Նույնիսկ նրանք, ովքեր «Samsung» չեն օգտագործում, օրինակ՝ «Apple»-ի արտադրանքների սիրահարները, պետք է ընդունեն, որ «Samsung»-ը կարողացել է այնպիսի նորարարություններով հանդես գալ, որն Apple-ին դեռ չի հաջողվել։ Եվ թերևս սխալ չի հնչի, եթե ասենք, որ լավագույն հեռախոսները ոչ թե «Apple», այլ «Samsung» ընկերությունն է արտադրում։ 

 6  McDonalds՝ $ 39.5 միլիարդ

Via Bigstock Images

Առողջ սննդակարգից օգտվելու գաղափարը, հատկապես երեխաների և դեռահասների համար, շարունակում է աճել տարեցտարի։ Սակայն սա չի կանգնեցնում «McDonalds»-ին, որն արագ պատրաստման սննդի ամենահայտնի արտադրողն է աշխարհում, և ինչպես երևում է՝ այն դեռ շարունակում է աճել։ Ընկերությունը հրաշալի կերպով կարողանում է գրավել ու բավարարել բոլոր տիպի հաճախորդներին, ինչի արդյունքում այն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակում 6-րդ տեղն է զբաղեցնում։

 5  IBM՝ $ 49.8 միլիարդ

IBM logo on the IBM Client Centre building in London, UK

IBM-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիննի Ռոմթին այս տարվա մայիսին նշեց.

Ապագայում յուրաքանչյուր որոշում, որ մարդկությունը կկայացնի, կտեղեկացվի «մտածող» համակարգի միջոցով։

Շատ հնարավոր է, որ IBM կազմակերպությունն այն առաջնամարտիկներից կլինի, ով այս կանխատեսումն իրականություն կդարձնի։ Կազմակերպությունը պատրաստվում է ևս մեկ անգամ բեկումնային նախագիծ իրականացնել պատմության մեջ, այս անգամ արհեստական ինտելեկտի համակարգի միջոցով, որը հայտնի է որպես «Watson»։

 4  Coca-Cola՝ $ 56  միլիարդ

Via Bigstock Images

ԱՄՆ-ում կան որոշ վայրեր, որտեղ գազավորված ըմպելիքներ պատվիրելու համար մարդիկ պարզապես «Coke» են ասում։ «Coca-Cola» ընկերությունն արտադրանքը վաճառելու և հաճախորդների հետ կապը պահելու հրաշալի կարողություն ունի։ Սրա հետ մեկտեղ նրանց հաջողվում է պահպանել իրենց դասական և նույնիսկ վինտաժային կերպարը, որն ապրանքանիշը ծանոթ ու ճանաչելի է դարձնում։

 3  Google՝ $ 65.6 միլիարդ

Համացանցային որոնման տարբեր հարթակներ կան, և կա «համացանցի արքան», որը հայտնի է որպես «Google»: «Google» ապրանքանիշն ավելին է, քան որոնման համակարգ։ Դրա անունը մարդիկ օգտագործում են որպես բայ («փնտրել» բառի փոխարեն)՝ համացանցում ինչ-որ բան որոնելու համար։ «Google»-ը բազմազան արտադրանքներ է նախագծում՝ առանց վարորդի մեքենաներից մինչև հեռախոսային հավելվածներ, որոնք կարող են օգնել հետևել էլեկտրոնային փոստին ու նույնիսկ առողջությանդ։ Տեխնոլոգիաների յուրաքանչյուր նորաստեղծ ընկերություն միայն կարող է երազել «Google»-ի ընկերության հաջողության մակարդակին հասնել, քանի որ այն դարձել է մարդկանց ամենօրյա կյանքի անբաժան մասնիկը։

 2  Microsoft՝ $ 69.3 միլիարդ

Via Bigstock Images

Երբեմն «Microsoft» ընկերությունը թերագնահատվում է։ Եթե չլիներ «Microsoft»-ը, այս հոդվածը չէր լինի համացանցում, սակայն այն գրվել է առանց նույնիսկ այս ապրանքանիշի մասին մտածելու։ Տեսախաղեր խաղացողները «Microsoft»-ի սարքերն են միացնում դա անելու համար՝ առանց դրա անունը տալու։ «Microsoft» ընկերությունը դեռևս հետ է մնում մրցակից «Apple» ընկերությունից տարբեր առումներով, սակայն այն նաև տարբեր արտադրանքներ է ներկայացրել, որոնք կարող են օգնել վերականգնել նրա դիրքերը մրցակցության դաշտում։ Ինչևէ, տեխնոլոգիաների որոշ մասնագետներ Microsoft-ի պլանշետներն ավելի բարձր են գնահատում, քան iPad-ները։

 1  Apple՝ $145.3 միլիարդ

«Apple»-ի պատմության ամենամեծ ձեռքբերումը թերևս ընկերության կարողությունն է սպառողներին համոզել, որ նրանք պետք է որոշակի արտադրանքներ ձեռք բերեն։ Բացի այդ՝ «Apple»-ի ամեատարբեր արտադրանքներ փոխկապակցված են միմյանց հետ, և զարմանալի չէ, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ընկերությունը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակը։ «Apple» օգտագործողները կարող են իրենց հեռախոսներն աշխատացնել iPad-ների և նույնիսկ հեռուստացույցի հետ։ Ընկերությունն անընդմեջ նոր արտադրանքներ է ներկայացնում՝ գրավելով սպառողների ուշադրությունը։

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded