Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Ես չեմ կարծում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կբարելավվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

INTERVIEW

Past.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

-Հայաստանի և Ադրբեջանի՝ Ֆրանսիայում կայանալիք նախագահների հանդիպումից ի՞նչ սպասելիք ունեք:

-Անկեղծ ասած՝ սպասելիքներս այդքան էլ մեծ չեն: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց պայմանավորվածություններից խուսափելու մարտավարության մասին: Այնտեղ աշխատանքներ էին ընթանում, որպեսզի վերսկսվեն բանակցությունները:

Փաստացի, Ալիևի իշխանությունը տապալեց այդ ամենը: Միջնորդները փորձում են ստեղծել մթնոլորտ, որը հնարավորություն կտա վերսկսել բանակցությունները, այսինքն՝ վստահության միջոցներ ձևավորել, որոնք թույլ կտան ենթադրել, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի կարգավորել խնդիրը: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել հայկական կողմի նախապայմանները: Կարծում եմ՝ Ֆրանսիայում միջնորդների կողմից վերջին ջանքը կլինի, որպեսզի Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ: Հիմնական խնդիրը սա է լինելու: Սպասելիքներ, որ դա կհաջողվի, ցավոք սրտի, չունեմ:

-Ձեր կարծիքով՝ Լավրով-Նալբանդյան հանդիպմանն ի՞նչ պայմանավորվածություններ են եղել:

- Կարծում եմ, որ նման բոլոր հանդիպումների, հեռախոսազանգերի, քննարկումների հիմնական նպատակը և թեման սահմանում ստեղծված իրավիճակն է, այսինքն՝այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան սահմանին կայունություն ապահովել: Միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, փորձում են հնարավոր պատերազմից խուսափելու համար ձեռնարկել բոլոր միջոցները: Ռուսաստանն էլ հիմա ներկայանում է որպես տարածաշրջանի անվտանգությունը երաշխավորող երկիր: Քննարկումներն այդ ուղղությամբ են գնում, բայց բանակցային գործընթաց դեռ չկա, կա նախապատրաստական աշխատանք:

- ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստի կարևորությունը ո՞րն էր:

- Խոսենք արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, որովհետև գիտեք, որ հայտարարություն ընդունվեց: Սա Հայաստանի ռազմավարական դաշնակիցների կողմից աջակցություն էր մեր դիվանագիտությանը: Մենք տեսանք, որ նրանց հայտարարությունները հենց այն թեզերի շրջանակում էին, որոնք մշակել է պաշտոնական Երևանը: Այդ թեզերի հիմնական նպատակն ու ասելիքը կապված է վերահսկողական մեխանիզմների, շփման գծում միջնորդների ավելացման և սահմանում խաղաղության ապահովման հետ: ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց հայտարությամբ ցույց տվեցին մեր դիրքորոշման ընկալումն իրենց կողմից և այն, որ քաղաքական հայտարարությունների մակարդակում պատրաստ են աջակցել Հայաստանի նախաձեռնած գործընթացներին: Արդյունավետության մասին, իհարկե, դատել չեմ կարող: Բոլորս էլ հիանալի հասկանում ենք, որ սա առաջին նման հայտարարությունը չէ: Նախկին հայտարարությունները չեն ազդել բանակցային գործընթացի վրա:

-Դուք նկատո՞ւմ եք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավում, ինչո՞ւ էրդողանն այս պահին ներողություն խնդրեց:

- Ես չեմ կարծում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կբարելավվեն: Ինքնաթիռի խոցման պատմությունը խտացումն էր այն խնդիրների, որոնք առկա են նրանց հարաբերություններում: Հիմա, երբ կիսաներողության ինչ-որ խոսք հնչեց Անկարայից, ընդամենը ինքնաթիռի խոցման միջադեպի չեզոքացման փորձ էր: Մնացած խնդիրները դեռ առկա են ռուս-թուրքական փոխհարաբերություններում:

Մենք գիտենք նրանց հակասությունները թե՛մերձավորարևելյան զարգացումներում, թե՛ Սև ծովի ավազանի զարգացումներում, թե՛ մեր տարածաշրջանի հետ կապված մոտեցումներում: Ինչ-որ չափով հարաբերությունները վերականգնելու փորձեր կատարվում են, բայց նախկին հարցերը, որոնք դարձան հարաբերությունների սրման պատճառ, շարունակում են դերակատարում ունենալ: Այդ պետությունների հարաբերությունները կշարունակեն մրցակցային լինեն, քան գործընկերային:

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները նաև Իսրայելի հետ: Սա պայմանավորված է արտաքին և ներքին կուտակված մարտահրավերներով, որոնց Թուրքիան չի կարող համարժեք պատասխան տալ:

Լևոն Փանոսյան

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.