9 արտահայտություն, որ չի կարելի ասել միայնակ մարդուն
LIFEShabat.am-ը գրում է.
Կան մի շարք արտահայտություններ ու հարցեր, որոնք չպետք է տալ միայնակ մարդուն, քանի որ դրանից մարդիկ նյարդայնանում են: Դրանք են.
1 «Ինչ-որ մեկի հետ հանդիպու՞մ ես: Ինչու՞ոչ»:
2. «Երբևէ փորձե՞լ ես դիմել առցանաց ծանոթությունների օգնությանը»:
3. «Դա կպատահի քեզ հետ այն ժամանակ, երբ դու դրան ամենաքիչն ես սպասում»:
4. «Աստվա՜ծ իմ, կարո՞ղ եմ օգնել քեզ»: Սա, թերևս, ամենանյարդայնացնող արտահայտությունն է, որ միայնակ մարդիկ ամենաշատն են լսում, հատկապես, իրենց` կողակից ունեցող ընկերուհիների շուրթերից, ովքեր սովորաբար ցանկություն են հայտնում իրենց միայնակ ընկերուհու համար զուգընկեր փնտրել:
5. «Դու պետք է ավելի շատ երևաս»: Երևալ, բայց ո՞րտեղ:
6. «Ինչու՞ չես անդամակցում ինչ-որ խմբի»: Ցավալի է, բայց շատերը կարծում են, որ դու միայնակ ես զուտ այն պատճառով, որ համապատասխան շրջապատ չունես:
7. «Դու միայն պետք է, ......... »: Այս բաց թողնված տեղը կարելի է լրացնել մի շարք տարբերակներով: Օրինակ` սեթևեթես, վառ գույնի զգեստներ հագնես, շատ խոսես, քիչ խոսես, շատ մարդկանց հետ շփվես, քեզ ճիշտ ներկայացնես, և այսպես շարունակ:
8. «Ավելի լավ է միայնակ լինես, քան անառողջ հարաբերություններ ունենաս»:
9. «Որքա՜ն հաճելի է, որ ես երբեք այլևս միայնակ չեմ լինի»:



