Ամերիկյան նավթագազային ընկերությունները ֆինանսավորման խնդիրներ ունեն. Financial Times
INTERNATIONAL NEWSԱմերիկյան նավթագազային ընկերությունները ֆինանսավորման լուրջ խնդիրների են բախվում, հայտնում է Financial Times–ը։
Հաղորդվում է, որ պարտատոմսերի վաճառքի ծավալները գրանցել են ավելի քան 10 տարվա ամենացածր ցուցանիշը։ Dealogic–ի տեղեկություններով՝ այս տարվա 2-րդ եռամսյակում նավթի հետախուզմամբ եւ հանքահանումով զբաղվող ընկերությունները վաճառել են ընդամենը 280 մլն դոլարի պարտատոմս, ինչը 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամից հետո նվազագույն ցուցանիշն է։
Սեկտորի ձեռնարկություններից առավել հաջող վաճառք ունեցել են խոշոր ընկերությունները, ինչպես օրինակ, ExxonMobil–ը եւ Chevron–ը, ինչպես նաեւ անկախ նավթ արտադրող Occidental Petroleum–ը եւ ConocoPhillips–ը։
Pira Energy ընկերության մասնագետ Հարի Ռոսի խոսքով՝ կապիտալի հասանելիությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ԱՄՆ–ում նավթի արդյունաբերության համար։
«Ոլորտը վերականգնելը հեշտ չի լինելու»,– նշել է փորձագետը։



