Հայաստանյան թանգարաններում մոտ երկու միլիոն ցուցանմուշ կա
CULTURE
Հանրապետության թանգարաններում հաշվվում է 1 միլիոն 849 հազար 300 թանգարանային առարկա: Հայաստանում ամենից շատ ցուցանմուշներ ունի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Այստեղ կա 1 միլիոն 16 հազար 520 ցուցանմուշ, այսինքն՝ ամբողջ ցուցանմուշների մոտ 55 տոկոսն այստեղ է պահվում: Ամենից քիչ թանգարանային առարկաներ ունեն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ երկուսում էլ կա 347 ցուցանմուշ:
Ինչպես տեղեկանում ենք Մշակույթի նախարարության կայքից, եթե առաջինում 2015թ. ցուցադրվել է միայն 31 ցուցանմուշ, այսինքն՝ ողջ ցուցանմուշների մոտ 9 տոկոսը, ապա համեմատաբար նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 2015-ին ցուցադրվել է 240-ը կամ ողջ ցուցանմուշների 69,1 տոկոսը։
Ինչ վերաբերում է թանգարանների հավաքածուների համալրման հիմնական ցուցանիշներին, ապա ընդհանուր առմամբ նախորդ տարի թանգարանների ցուցանմուշների թիվն ավելացել է 16 հազար 156-ով: Ամենից մեծ համալրում է ունեցել Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը՝ այստեղ 8604 ցուցանմուշ է ավելացել, ամենից քիչ՝ մեկական ցուցանմուշով են համալրվել Հովհաննես Թումանյանի թանգարանն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































