Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է
SOCIETYԱրցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, վիրահատվել է և տեղափոխվել պալատ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,-հայտնեցին հիվանդանոցից:
Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:
Լուսանկարը' Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից' հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվող Ս. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



