Ոսկին թանկանում է Brexit–ից հետո դրամային քաղաքականության մեղմացման ակնկալիքների ֆոնին
SOCIETYՀուլիսի 5-ին ոսկու գները աճ են գրանցել ներդրողների այն ակնկալիքների ֆոնին, որ կենտրոնական բանկերը կմեղմեն դրամավարկային քաղաքականությունը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նյույորքյան Comex բորսայում աճել է 6,50 դոլարով կամ 0,49 տոկոսով` մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1355,3 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,21 տոկոսով` մինչեւ ունցիայի դիմաց 20,02 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին համաշխարհային կենտրոնական բանկերը դիտարկում են դրամային քաղաքականությունը մեղմելու հնարավորությունը։ Մասնավորապես տոկոսադրույքների իջեցումը կնպաստի ոսկու եւ արծաթի պահանջարկի աճին։ Արծաթը ոսկուց արագ է թանկանում։



