Քադիրովը որոշել է օգնել սաուդցիներին՝ ահաբեկիչների դեմ պայքարում
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը դատապարտել է Սաուդյան Արաբիայում մահմեդականների համար սուրբ համարվող Մեդինա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ հայտարարել, որ ահաբեկչությանը կարելի է հաղթել միայն համատեղ ջանքերով:
«Այո հազար անգամ անիշվեն նրանք, որոնք կազմակերպել ու իրականացրել են ահաբեկչություն Սուրբ Մեդինայում: Մեր սրտերը լի են վրդովմունքով»,- գրել է Քադիրովը Instagram-ում:
Նա իր ցավակցություններն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին եւ պաշտպանության նախարար, թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին: «Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Դժոխքի շների համար ոչ մի սուրբ բան չկա: Նրանք պետք է անխղճորեն ոչնչացնել: Միայն համատեղ ջանքերով կարելի է ոչնչացնել ահաբեկչությունը: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել եւ առաջարկում ենք համագործակցել»,-ընդգծել է Քադիրովը:
Նշենք, որ հուլիսի 4-ին մահապարտը Մեդինա քաղաքում Մարգարեի մզկիթի մոտ մեքենայով գործի է դրել պայթուցիկ սարքը:



